Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Թրամփին շնորհակալություն է հայտնել Նեթանյահուն՝ Իսրայելի ներքին գործերին միջամտության համար**

29 Հունիսի, 2025

default.jpg

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ի պատասխան վերջինիս կոչի՝ դադարեցնել վարչապետի դեմ քրեական գործը։ Թրամփը երկրորդ անգամ է մի քանի օրվա ընթացքում հրապարակավ կոչ անում իսրայելական դատախազությանը փակել Նեթանյահուի դեմ մեղադրանքները։

Իր հերթին, Նեթանյահուն բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի այս քայլը՝ ընդունելով օտարերկրյա ղեկավարի միջամտությունը երկրի ներքին դատական գործընթացներին։

«Եվս մեկ անգամ շնորհակալություն, Դոնալդ Թրամփ»,- գրել է իսրայելյան վարչապետը X սոցիալական ցանցում՝ ավելացնելով. «Միասին մենք Մերձավոր Արևելքը կրկին մեծ կդարձնենք»։

Նախորդ օրերին Թրամփը կտրուկ քննադատել էր Իսրայելի դատախազներին՝ հայտարարելով, որ չի կարող հաշտվել Նեթանյահուի նկատմամբ դատական հետապնդման հետ։ ԱՄՆ նախագահը իսրայելացի գործընկալոջն անվանել է «պատերազմի հերոս»՝ նշելով, որ Նեթանյահուի հետ համատեղ կարողացել են հասնել «մեծ հաղթանակի»։