Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Անչափահաս տղան ոչ սթափ վիճակում Opel Zafira-ով կողաշրջվել է Կոտայքի մարզում` վարորդական իրավունք չունենալով»

29 Հունիսի, 2025

**Ավտովթար Կոտայքի մարզում. 17-ամյա վարորդը վնասվածքներով հոսպիտալացվել է**

81296fcae9cb28043440fdfaeb7a180f_1751180679.webp

Այսօր՝ հունիսի 29-ին, առավոտյան ժամը 05:45-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

17-ամյա Վահագն Բ.-ն իր վարած «Opel Zafira» ավտոմեքենայով Նոր Գեղի — Աբովյան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող շինության ալյումինե պարսպին, կոտրել այն և կողաշրջվել։ Վթարի հետևանքով պատանի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի ոստիկանության պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և իր թիմի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկ Արտյոմ Հարությունյանն ու Տիգրան Չեֆոյանը։

Նաև տեղում են գտնվել համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը և ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության ներկայացուցիչները՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի ղեկավարությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ոստիկանության տվյալներով՝ վարորդը սթափության փորձաքննության արդյունքում եղել է ալկոհոլի ազդեցության տակ և չի ունեցել մեքենա վարելու իրավունք։

Որպես ապացույց՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Ըստ Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքի՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը համարվում է անմեղ, մինչև դատարանի վերջնական դատավճիռը։