Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ժողովուրդ». Իրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում. Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել

7 Հունիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով գրառումներ է անում, թե Կաթողիկոսը զավակ ունի, բայց Գարեգին Բ-ն որոշել է տուրք չտալ Փաշինյանի հայտարարություններին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոգևորականների շրջանում որոշել են այլևս քիչ արձագանքել իշխանությունների վարկաբեկիչ հայտարարություններին՝ եկեղեցու, սրբազանների աշխարհիկ կյանքի մասին արված նրանց գռեհիկ խոսքերի վերաբերյալ: Բայց, արի ու տես, որ այս լռությունը չի հանգեցնելու նրան, որ իշխանությունները զուսպ լինեն, կամ նահանջեն:

ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ, նախօրեին՝ ՔՊ նախաձեռնող նիստին, հստակ հայտարարել է, որ իրավապահները պետք է պարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներւմ, հոգևորականների կյանքում, և թե Կաթողիկոսի կուսակրոնության խախտումը ինչպես պետք է պատժել:Այսինքն՝ Փաշինյանը հստակ նշել է, որ իր թիմը պետք է այս հարցում վճռական լինի՝ նահանջ չի լինելու:

Իսկ եկեղեցում վերջնականորեն համոզմունք ունեն, որ սատանայի հետ չպետք է վարվել որևէ կերպ. կլռեն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում