Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփի որդին պատմել է հոր հնարավոր իրավահաջորդի մասին

29 Հունիսի, 2025

2026081921.jpg?14843207601751157148

ՄՈՍԿՎԱ, 29 հունիս.— ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին, American Bitcoin ընկերության հիմնադիրներից և ղեկավարներից մեկը, The Trump Organization-ի փոխնախագահ Էրիկ Թրամփը Financial Times թերթին տված հարցազրույցում խոսել է այն մասին, որ Թրամփների ընտանիքից կարող է հայտնվել իր հոր հաջորդը:

«Ցանկանա՞մ եմ, որ իմ երեխաներն անցնեն նույնը, ինչ ես անցա վերջին տասնամյակում։ Գիտեք, եթե պատասխանը դրական լիներ, կարծում եմ՝ քաղաքական ճանապարհը կլիներ հեշտ, այսինքն՝ կարծում եմ, ես կարող էի դա անել (քաղաքական կարիերա սկսել – խմբ.): Ի դեպ, կարծում եմ, որ մեր ընտանիքի այլ անդամներ ևս կկարողանային դա անել»,— ասել է 41-ամյա Էրիկ Թրամփը:

Խոսելով այն մասին, թե արդյոք 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփների ընտանիքից որևէ մեկը կարող է թեկնածու լինել, նա նշել է. «Ո՞վ կարող է իմանալ»: Նա անվստահություն է արտահայտել, թե արդյոք պատրաստ է իր մերձավորներին ենթարկել քաղաքական համակարգի դաժանությանը: Նրա խոսքով՝ իր տեսած քաղաքական գործիչների կեսն իրեն ընդհանրապես տպավորած չեն թողել: Նա ասել է, որ իրենց տեղում ինքն ավելի արդյունավետ կլիներ:

Մայիսի վերջին ամերիկյան The Hill հեղինակավոր հրատարակությունը հրապարակել է Թրամփի հավանական յոթ հաջորդների ցանկը՝ 2028 թվականի ընտրություններում հանրապետականների թեկնածուների շարքում, ներառելով նրա ավագ որդուն՝ Դոնալդ Թրամփ կրտսերին:

Ավելի վաղ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հերքել է երրորդ ժամկետում առաջադրվելու մասին տեղեկությունները: Նա հստակ նշել է, որ կհեռանա Սպիտակ տնից՝ երկրորդ ժամկետն ավարտելուց հետո, և չի փորձի վերադառնալ այդ պաշտոնին: