Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իսրայել և Պաղեստին. կոնֆլիկտի պատմությունը, պատճառներն ու հնարավոր հետևանքները

28 Հունիսի, 2025

1915630213.jpg?19078195461751129766

Իսրայելի և Պաղեստինի կոնֆլիկտը արմատներով գնում է հեռավոր անցյալ և տևում է արդեն երկար տարիներ: Թե երբ և ինչ պատճառներով սկսվել է երկու երկրների հակամարտությունը, ինչպես է այն զարգացել տարիների ընթացքում, ինչու ՀԱՄԱՍ-ը 2023 թվականի հոկտեմբերին գնաց լարվածության բարձրացման և թե ինչի կարող է հանգեցնել այս երկրների միջև պատերազմը՝ կարդացեք ստորև:

### Իսրայելի և Պաղեստինի կոնֆլիկտը
Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը համարվում է աշխարհի ամենաերկարատևը և տևում է արդեն 75 տարուց ավելի:

### Պատմություն, պատճառներ և մեղավորները
XX դարի սկզբին Իսրայելը որպես պետություն գոյություն չուներ, հրեաները ցրված էին աշխարհի տարբեր երկրներում, մինչդեռ Պաղեստինը գտնվում էր Թուրքիայի կառավարման տակ:

### Ինչպես է ամեն ինչ սկսվել
Պաղեստինյան խնդրի և արաբա-իսրայելական հակամարտության սկզբնաղբյուրները պարզելու համար պետք է վերադառնալ մեկ դար առաջ՝ XX դարի սկիզբ: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո աշխարհը կրկին բաժանվում էր: Թուրքիան, որը Գերմանիայի դաշնակիցն էր, պարտություն կրեց, Օսմանյան կայսրությունը փլուզվեց: Հաղթող տերությունները նրա տարածքները բաժանեցին ազդեցության գոտիների: 1916 թվականին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը ստորագրեցին Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագիրը, որը սահմանում էր նրանց շահերը Մերձավոր Արևելքում: Ավելի ուշ նրանց միացավ Իտալիան: Պաղեստինի համար նախատեսվում էր միջազգային վերահսկողության ռեժիմ, որը հետագայում պետք է փոխարինվեր բրիտանական վերահսկողությամբ: Ավելի ուշ՝ 1919 թվականի Փարիզի խաղաղության վեհաժողովում, այս տարածքների համար սահմանվեց մանդատների համակարգ՝ ըստ Ազգերի լիգայի Պակտի: Պակտը ստորագրվեց 1919 թվականի հունիսի 28-ին և ներառվեց Վերսալի պայմանագրում: Մանդատների համակարգի նպատակը նոր տարածքների հսկողությունն էր զարգացած երկրների կողմից՝ դրանք աստիճանաբար ինքնակառավարմանն անցնելու նախապատրաստելու նպատակով: Սա գաղութատիրության դարաշրջանի պահանջների և գաղութների ինքնորոշման իրավունքի ճանաչման անհրաժեշտության միջև կոմպրոմիս էր: Պաղեստինի մանդատը ստանձնեց Մեծ Բրիտանիան:

«Սակայն դրանից անմիջապես առաջ բրիտանական կառավարությունը կատարել էր երկու հիմնարար քայլ, որոնք հակասում էին մեկը մյուսին: Առաջինը՝ արաբներին Պաղեստինի անկախության երաշխիքների տրամադրումն էր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Երկրորդը՝ այսպես կոչված Բալֆուրյան հռ