Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Opel»-ը Բարձրաշենում կտրուկ շրջվել է, բախվել ծառերին ու արգելապատնեշին․ 3 վիրավոր, մեկը ծանր վիճակում

28 Հունիսի, 2025

26cc1488afa237b0b84e14371314c0df_1751129378.webp

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Արարատի մարզ, հունիսի 28. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզի Բարձրաշեն բնակավայրում։ Դեպքը տեղի է ունեցել 17:10-ի սահմաններում։

Ըստ նախնական տվյալների, «Opel» ավտոմեքենան անհայտ պատճառներով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 3 ծառերի, ապա բետոնե արգելապատնեշին, և կանգ առել ճանապարհի կենտրոնում։

Վթարի հետևանքով 3 անձ է վիրավորվել: Նրանցից երկուսը՝ չափահասները, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ անչափահասը՝ «Մուրացան» մանկական հիվանդանոց։

Վիրավորներին օգնության են հասել տեղի բնակիչներ, Բարձրաշենի վարչական ղեկավարը, շտապօգնության բժիշկները և Երևանի թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները։

Դեպքի վայր են ժամանել նաև Արարատի մարզի Պարեկային ծառայության աշխատակիցներ՝ Աբել Վարդանյանի, Արթուր Զիրոյանի և Վասակ Առաքելյանի ղեկավարությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պարզելու վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող տարածք։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի վճռով: