Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Toyota»-ով հետընթաց կատարող «Արևիկ առողջարան»-ի տնօրենը Սևանում վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնի

28 Հունիսի, 2025

**Վրաերթ Գեղարքունիքի մարզում. մեկնարկել է քրեական գործ**

76cd507110654f54796cab82fc05d95a_1751098212.webp

Հունիսի 25-ին, ժամը 09:20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նալբանդյան փողոցի թիվ 61 շենքի մոտ տեղի է ունեցել վրաերթ։ 49-ամյա Արտակ Խ․-ն, որը վարում էր «Toyota» մակնիշի ավտոմեքենա, հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 74-ամյա Նազիկ Խ․-ին։

Վարորդը դեպքի վայրից չի փախել և օգնել է տուժածին տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն՝ շտապօգնության մեքենայով։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկներ Էրիկ Գրիգորյանը և Նարեկ Կարապետյանը։

Ներկա է եղել նաև ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Կիրակոսյանի ղեկավարությամբ։

Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի բաժին։ Քննչական խումբը ժամանել է վարչության պետ Սարգիս Մարգարյանի, բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հերթապահ քննիչի ուղեկցությամբ։

Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հրահանգով մասնակցող ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող տարածք։

Հայտնի է, որ Արտակ Խ․-ն «Արևիկ առողջարան» ՍՊԸ-ի տնօրենն է։

**Ծանուցում.**
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։