Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Արտակարգ իրավիճակ Ակնալիճում. 100+ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ ու տարեցներ, ամեն օր սպասում են ահազանգին**

28 Հունիսի, 2025

Residents protest in Aknalich, Armenia

Ակնալիճի բնակիչները պահանջում են լուծում փլուզման վտանգի տակ գտնվող շենքի խնդրին

Այսօր՝ հունիսի 28-ին, Ակնալիճ գյուղի Գառնիկյան փողոցի 3-րդ շենքի բնակիչները հավաքվել են բակում՝ պահանջելով լուծում իրենց վտանգված բնակարանների հարցին: Բնակիչները սպասում են ՀՀ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանի և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի հստակ պատասխանին:

Տեղի բնակիչները լրագրողին պատմել են, որ շենքը, որտեղ ապրում են դեռևս խորհրդային տարիներից, գտնվում է աղետալի վիճակում: Նրանք նշում են, որ վերջին 30 տարիների ընթացքում բոլոր իշխանությունները միայն խոստացել են լուծում, սակայն ոչինչ չի արվել:

«Վերջերս, երբ Ակնալիճը միացավ Մեծամոր խոշորացված համայնքին, հույս ունեինք, որ կստանանք օգնություն, բայց նորից հիասթափվեցինք: Մեր հիմնական հույսը հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախարար Դավիթ Խուդաթյանն են», — ասել են բնակիչները:

Նրանք շեշտել են, որ շենքը գտնվում է ավերակի վերածվելու վտանգի տակ. «Ամեն գիշեր մենք աղոթում ենք, որ շենքը չփլվի: Մեկ փոքր ցնցում բավական է, որ ողբերգություն տեղի ունենա»:

Բնակիչները բողոքում են, որ չնայած շենքը նախկինում ճանաչվել էր 4-րդ կարգի վթարային, այն հետագայում վերաագնահատվել է որպես 3-րդ կարգի՝ առանց անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ կատարելու:

«Մենք պարզապես ցանկանում ենք ապրել անվտանգ պայմաններում: Այս շենքում բազմաթիվ երիտասարդներ կան, ովքեր ցանկանում են ընտանիք կազմել, բայց սովորաբար չեն ցանկանում դա անել այսպիսի վտանգավոր պայմաններում», — ավելացրել են նրանք:

Բնակիչները կրկին ու կրկին նշում են, որ շենքի փլուզման վտանգը առկա է ամեն օր, և կոչ են անում վարչապետին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ խնդիրը լուծելու համար: