Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գողոնը՝ 10․000 եվրո, 10․000 դոլար և ոսկեղեն․ բնակարանային գողությունը բացահայտվել է, մեկ անձ՝ կալանավորվել

6 Հունիսի, 2025

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել հունվարի 10-ին: Երևանի Նալբանդյան փողոցի բնակիչ 71-ամյա կինը հայտնել էր, որ այդ օրն իր բնակարանից գողացել են 10 հազար եվրո, 10 հազար դոլար և ոսկյա զարդեր: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:

«Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում Երևան քաղաքի վարչության մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, զուգահեռ իրականացվել են նաև ապացուցողական գործողություններ։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ամիսներ տևած համագործակցված ու հետևողական աշխատանքի արդյունքում ծանր հանցանքը բացահայտվեց։

Պարզվեց, որ բնակարանային գողությունը կատարել է 43-ամյա մի տղամարդ: Հունիսի 4-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,- ասված է հաղորդագրությունում: