Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

36–ամյա Անդրանիկ Սիմոնյանը նոր ԱԱԾ տնօրեն նշանակվեց

28 Հունիսի, 2025

default.jpg

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Անդրանիկ Սիմոնյանին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն նշանակելու մասին որոշումը:

Փաստաթուղթը հղում է կատարում «Հանրային ծառայության մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներին, ըստ որի Սիմոնյանը նշանակվում է ԱԱԾ ղեկավար:

Անդրանիկ Սիմոնյանի կենսագրություն

Կրթություն
— 2009թ.՝ ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը
— 2013թ.՝ ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան
— 2016թ.՝ Դատախազության դպրոց

Կարիերա
— 2009-2012թթ.՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչություն (տեսուչ, ավագ տեսուչ)
— 2012-2013թթ.՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն
— 2014-2018թթ.՝ Երևանի դատախազություն
— 2020թ.՝ Լոռու մարզի դատավոր
— 2021թ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
— 2021-2024թթ.՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ
— 2025թ.՝ ԱԱԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Կոչումներ ու պարգևներ
— Գեներալ-մայոր
— Իրավաբանական գիտությունների թեկնածու
— «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2023թ.)