Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

25-ամյա վարորդը «Toyota Camry»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց Սյունիքի մարզում՝ հայտնվելով դաշտում. փրկարարները գործողություն են իրականացրել

27 Հունիսի, 2025

8dd7e50f02eb98586086eede7da635d2_1751047246.webp

**Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել**

Հունիսի 21-ին, ժամը 14:50-ի սահմաններում, Երևան-Գորիս ավտոճանապարհի 187-րդ կիլոմետրի հատվածում տեղի է ունեցել ավտովթար։ Արարատի մարզի 25-ամյա բնակիչ Սերյոժա Գ.-ն, իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը։ Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան և ապահովել տարածքը։

Վթարի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի աշխատակիցներ՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկներ Կառլեն Հայրումյանը, Հարութ Գալստյանը և Գուրգեն Ղալամյանը։

ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում վթարի փաստով փաստաթղթեր են կազմվել։

**Ծանուցում.**
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։