Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ուկրաինայում առաջարկում են արգելել աբորտները՝ դեմոգրաֆիկ ճգնաժամի պատճառով:

27 Հունիսի, 2025

ԵՐՎԱՆ, 27 հունիս։ Իվանո-Ֆրանկիվսկի քաղաքային խորհուրդը դիմել է Ուկրաինայի իշխանություններին՝ խնդրելով արգելել աբորտները` կապված երկրում ցածր ծնելիության և ժողովրդագրական ճգնաժամի հետ։

«Ուկրաինան ապրում է ծանր ժողովրդագրական աղետ։ Եթե երեխաներ չեն ծնվում, ապա դպրոցներում չեն լինի աշակերտներ, համալսարաններում՝ ուսանողներ, ձեռնարկություններում՝ աշխատողներ, բանակում՝ զինվորներ… Այս պատճառով մենք արդեն ականատես ենք դառնում դպրոցների, հիվանդանոցների, ձեռնարկությունների փակումների, քանի որ մեզ պակասում են մարդիկ կյանքի բոլոր ոլորտներում։ Առանց նրանց՝ Ուկրաինան կարող է անհետանալ։ Այդ իսկ պատճառով մենք դիմում ենք պետության ղեկավարությանը՝ երկիրը փրկելու համար կարևոր քայլեր ձեռնարկելու»,— ասված է Իվանո-Ֆրանկիվսկի քաղխորհրդի դիմումում, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում։

Մասնավորապես, տեղական իշխանությունները առաջարկում են.
— օրենսդրորեն արգելել աբորտները,
— ստեղծել պայմաններ, որոնք կխրախուսեն ընտանիքներին ունենալ բազմաթիվ երեխաներ,
— ավելացնել երեխայի ծնունդին ֆինանսական օգնությունը,
— բնակարան տրամադրել 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին։

Ուկրաինայի արդարադատության նախարարությունը 2024 թ. հունվարի վերջին հայտարարել էր, որ երկրում մահացությունը ծնելիությունից 2,8 անգամ բարձր է։ Ինչպես նշել է «Razumkov» կենտրոնի սոցիոլոգ Օլգա Պիշչուլինան՝ Ուկրաինայում ժողովրդագրական իրավիճակը լուրջ խնդիր է, և երկիրը աշխարհում առաջատարն է բնակչության թվի կրճատման մեջ։