Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Mercedes Sprinter»-ը և «ՎԱԶ 2104»-ը բախվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին՝ Լոռու մարզում. 2 մահացած

27 Հունիսի, 2025

d0096ec6c83575373e3a21d129ff8fef_1751007034.webp

**Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 2 զոհ, 1 վիրավոր**

Հունիսի 27-ին, ժամը 10:10-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրի հատվածում բախվել են «Mercedes Sprinter» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով երկու մարդ տեղում մահացել է, մեկ այլ անձ վիրավորվել է։ Շտապօգնության բժիշկները վիրավորին տեղում բուժօգնություն են ցույց տվել, այնուհետև նրան տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն։

Վթարի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները «ՎԱԶ 2104»-ից դուրս են բերել զոհվածների մարմինները, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ։

Դեպքի վայր են ժամանել նաև Լոռու մարզի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի և ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը։

Վթարի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզի քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանը։

Քննչական գործողություններն իրականացնում է ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ։ Նախաձեռնվել է քրեական գործ՝ պարզելու վարորդների, զոհերի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

**Ծանուցում.**
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։