Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումը

6 Հունիսի, 2025

Հունիսի 6-ին Երևանում, Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցի շրջանակում, մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումը։

Ֆորումն հանդիսանում է առաջատար երկկողմ հարթակ՝ միավորելով Հայաստանի և Ռուսաստանի պետական մարմինների, բիզնես հանրության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին։ Այն համարվում է տնտեսական ոլորտում ամենամեծ և նշանակալի հանրային միջոցառումներից մեկը, որի նպատակն է խթանել միջտարածաշրջանային համագործակցությունը, զարգացնել փոխադարձ ներդրումային ծրագրեր և խորացնել տնտեսական կապերը։

Ֆորումի օրակարգը ներառում է՝

  • Լիագումար նիստ, որի ընթացքում ելույթով հանդես կգան Ռուսաստանի և Հայաստանի պատվիրակությունների ղեկավարները,
  • Երկու երկրների տարածաշրջանների ղեկավարների և գործարար շրջանակների ներկայացուցիչների ելույթներ ու զեկույցներ,
  • Երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն, որն ուղղված է համագործակցության ամրապնդմանը՝ տարբեր ոլորտներում։

📌 Ֆորումը սպասվում է որպես հարթակ՝ ի շահ երկու երկրների տնտեսական և հումանիտար կապերի զարգացումն ապահովելու և նոր համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար։