Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեն քննադատում է իշխող վարչախմբի դավադիր գործողություններն ու կեղծ խաղաղության քաղաքականությունը

26 Հունիսի, 2025

default.jpg

ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների՝ ՀՅԴ-ի Հայաստանի կառույցի և ընդդիմադիրների դեմ սկսած հալածանքները։

Կազմակերպության հայտարարության համաձայն, իշխանության ղեկին գտնվող վարչախումբը կամայականորեն խաթարում է ժողովրդավարական սկզբունքները և ձգտում է բռնատիրական մեթոդներով պահպանել իշխանությունը։ ՀՅԴ Կանադան հավաստիացնում է, որ կշարունակի իր գործունեությունը՝ պաշտպանելով Հայաստանի և Արցախի շահերը։

«Մենք դատապարտում ենք իշխանությունների կեղծ խաղաղարար քաղաքականությունն ու ընդդիմության ճնշումը։ Անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՅԴ Հայաստանի կազմակերպությանը և պահանջում անհապաղ դադարեցնել քաղաքական պատժամիջոցները»,– նշված է հայտարարությունում։