Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Աննա Հակոբյանը հերքել է Անթալիայում հանգստի լուրն ու հաստատել Սյունիքում գտնվելու փաստը»

26 Հունիսի, 2025

default.jpg

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հերքել է թուրքական մամուլում տարածված լուրը, ըստ որի՝ նա հանգստացել է Թուրքիայի Անթալիա քաղաքում։

Թուրքական Sozcu թերթը հաղորդել էր, որ ՀՀ վարչապետի տիկինը հունիսի 19-22-ը եղել է Անթալիայի թանկարժեք հյուրանոցներից մեկում՝ ծախսելով ավելի քան 100 հազար եվրո։

Աննա Հակոբյանը սոցիալական ցանցում հրապարակել է, որ նշված օրերին գտնվել է Սյունիքի մարզում։ Նա նշել է, որ հունիսի 19-ին Երևանից մեկնել է դեպի Սյունիք՝ ընտանիքի հետ միասին։ Նրանք ճաշել են Հարսնաձորի Harsnadzor Eco Resort-ում, այցելել «Wings of Tatev», գիշերել Գորիսի HarMar հյուրանոցում։

Հաջորդ օրը՝ հունիսի 20-ին, նրանք մեկնել են Կապան, այցելել Խուստուփ լեռ, ճաշել AntariProject-ում, իսկ աղջիկները շարունակել են ճանապարհորդությունը դեպի Մեղրի։

Հունիսի 21-ին Հակոբյանը մասնակցել է Մարալիկում «Կրթվելը նորաձև է» շարժման միջոցառմանը, իսկ հունիսի 22-ին անցկացրել է տանը։

Վարչապետի տիկինը հրապարակել է Սյունիքում կատարած ճամփորդության լուսանկարները՝ հերքելով թուրքական լրատվամիջոցի տեղեկատվությունը։