Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Opal Zafira»-ն և «ZIL»-ը բախվել են Վանաձորում․ Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի վայրը պարեկները սահմանազատել են․ ՖՈՏՈՐԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

26 Հունիսի, 2025

**Վթար Վանաձորում. «Opal Zafira» և «ZIL» մակնիշի մեքենաները բախվել են**

Ավտովթար Վանաձորում

Հունիսի 25-ին ժամը 10:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել ավտովթար։ Բախումը տեղի է ունեցել Բանյոյի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում՝ «Opal Zafira» մակնիշի մարդատար և «ZIL» մակնիշի բեռնատար մեքենաների միջև։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի աշխատակիցներ՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրձանյանի և դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի ղեկավարությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արեն Գալստյանն ու Արամ Մկրտչյանը։

ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում՝ պարզելու վարորդների ինքնությունը և վթարի հանգամանքները։

*(Նկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի)*

**Ծանուցում.** Ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։