Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա. բացառիկ

6 Հունիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր պատգամավորները Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մերկացնող ելույթների, կոռուպցիոն բացահայտումների համար հայտնվել են թիրախում:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական հրահանգով՝ ուժայինները վերից վար փորփրում են 4 կանանց կյանքը:

Խոսքը Աննա Գրիգորյանի, Թագուհի Թովմասյանի, Ագնեսա Խամոյանի եւ Քրիստինե Վարդանյանի մասին է: Ուժային կառույցները քաղաքական հրահանգ են ստացել ակտիվ այս քառյակի նկատմամբ ամեն գնով քրեական վարույթներ հարուցել: Օպերատիվ աշխատակիցները հետեւում են նրանց, փորփրում անցյալը, ընտանիքի անդամներին, բարեկամներին, որ ինչ-որ «թեմաներ գտնեն»:Իհարկե, նրանցից շատերի բարեկամները, ընտանիքի անդամներն արդեն ազատվել են տարբեր աշխատանքներից, բայց խնդիր է դրված վարկաբեկիչ գործեր հարուցել այս պատգամավորների նկատմամբ:Անգամ լուսանկարել են պատգամավորներին՝ սրճարանում միասին նստած:Իրավապահները նաեւ փորձում են գտնել մարդկանց, ովքեր կհամաձայնեն դիմումներ գրել պատգամավորների դեմ: Եվ այդ, բնականաբար կեղծ, սարքովի դիմումների հիման վրա գործեր կհարուցվեն:Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել պայքարի բոլոր օջախները՝ մեծ կամ փոքր»։Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում