Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ազգայնացում» անվան տակ մասնավոր սեփականության խլումը. «Մանթաշյանի» ներկայացուցիչը վերլուծում է աշխարհի փորձը

19 Հունիսի, 2025

6e3eb9691647ee10e1b91945b2ab0ffc_1750350891.jpg

«Մանթաշյան» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը մեկնաբանել է ՀԵՑ-ի «ազգայնացման» կոչերը։

Միրաքյանի խոսքով, եթե այդ կոչերը իրականացվեն առանց իրավական գործընթացի, Հայաստանը կհայտնվի ավտորիտար, բիզնեսի համար անգրավիչ և արտաքին ներդրումների կողմից մերժված երկրների շարքում։

Նա հիշեցրել է, որ Հայաստանն արդեն անցել է մասնավոր կապիտալի «ազգայնացման» պրոցեսի միջով՝ մոտ 100 տարի առաջ, երբ բոլշևիկները խլեցին գործարարների ու ֆերմերների ունեցվածքը։ Այն ժամանակ այդ գործընթացը կոչվում էր «կուլակաթափություն», «բուրժուազիայի գույքի բռնագրավում» կամ «հարստության վերադարձ ժողովրդին»:

Միրաքյանը նշել է, որ բոլշևիկյան տերմինաբանությունը գաղափարական էր եւ հիմնված սոցիալիստական գաղափարախոսության վրա։ Ազգայնացումը հաճախ իրականացվում էր բռնի եւ ոչ իրավական ճանապարհով, սակայն այն ներկայացվում էր որպես սոցիալական արդարություն եւ տնտեսական վերածնունդ։

Նրա խոսքով, ազգայնացման նմանատիպ գործընթացներ տեղի են ունեցել նաեւ այլ երկրներում, հիմնականում սոցիալիստական եւ ավտորիտար ռեժիմներում։ Օրինակ՝ Վենեսուելայում, որտեղ ազգայնացվեցին նավթի, էներգետիկայի եւ սննդի ոլորտները։ Արդյունքում երկիրը հայտնվեց տնտեսական ճգնաժամի մեջ եւ դարձավ Լատինական Ամերիկայի ամենաաղքատ երկրներից մեկը։

Նմանատիպ օրինակներ եղել են նաեւ Զիմբաբվեում, Բոլիվիայում, Մեքսիկայում, Իրանում եւ Ռուսաստանում։ Ազգայնացումը հանգեցնում է պետության կողմից սեփականության իրավունքի խախտմանը, որը վնասում է ներդրումային կլիմային եւ տնտեսության կայունությանը։

Ազգայնացման հիմնական բացասական հետեւանքներն են՝

  • Իրավական անորոշություն եւ սեփականության իրավունքի խաթարում,
  • Տնտեսության նկատմամբ վստահության նվազում,
  • Երկարաժամկետ ներդրումների կրճատում,
  • Կապիտալի արտահոսք,
  • Երկրի պարտատոմսերի վճարների տոկոսների աճ։

Վահրամ Միրաքյանը նշել է, որ պետությունները սովորաբար վատագույն մենեջերներ են, քան մասնավոր հատվածը։ Ազգայնացումը հաճախ հանգեցնում է ձեռնարկությունների կառավարման դեգրադացիայի եւ տնտեսական հետընթացի։

Նա հարց է տվել, թե ինչու Հայաստանը, որ 30 տարի առաջ հրաժարվեց սոցիալիզմից, այժմ նորից հետ վերադառնալու կոչեր է լսում։