Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանը սկսել է աստիճանաբար վերականգնել օդային հաղորդակցությունը

25 Հունիսի, 2025

6de00495b091113f983768f78959afb5_1750861676.jpg

Իրանի կառավարությունը հունիսի 25-ին սկսելու է օդային հաղորդակցության աստիճանական վերականգնում՝ հիմնականում երկրի ամենաապահով գոտիներում։ Այս մասին հայտարարել է կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

IRIB պետական հեռուստաալիքը մեջբերում է Մոհաջերանիի խոսքերը. «Օդային հաղորդակցությունները այսօր աստիճանաբար կվերականգնվեն երկրի ամենաապահով շրջաններում»։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ի գիշերը՝ Իսրայելի հարձակումից հետո, Իրանը դադարեցրել էր ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթները: Օդային տարածքի փակումը տևել է ավելի քան 12 օր: