Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

“Վանաձորում՝ կնոջ դի հայտնաբերում. Լոռու մարզում քրեական գործ հարուցվել է”

25 Հունիսի, 2025

e8ed12d948d011be85c9493e130f5404_1750849031.webp

**Լոռու մարզում 79-ամյա կինը ինքնասպանություն է գործել**

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում։ Հունիսի 24-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ոստիկանությունը ստացել է հաղորդում, թե Տիգրան Մեծ փողոցի 21-րդ շենքի բակում կնոջ դի է հայտնաբերվել։

Տեղում արագ աշխատել է ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբ՝ Կարեն Արզումանյանի ղեկավարությամբ։ Նրան միացել է նաև Պարեկային ծառայության մի խումբ՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի և վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատվել է պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ներկայացուցիչները՝ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ դիերը պատկանում է 79-ամյա Զոյա Բ.-ին, ով, ըստ նախնական տվյալների, ինքնասպանություն է գործել՝ շենքի տանիքից ցած նետվելով։

Դեպքի շրջանակներում Լոռու քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Պահանջվում է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

**Ծանուցում.**

Ըստ ՀՀ օրենսդրության, հանցագործությունում կասկածվող անձը համարվում է անմեղ, մինչև դատարանը վերջնական դատավճիռ կկայացնի։