Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Եվրոպական երկրների դեսպանները Փաշինյանից բացատրություններ են պահանջել

25 Հունիսի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում սկիզբ առած ռեպրեսիաների նոր, կարելի է ասել՝ աննախադեպ փուլը, երբ մեկ նախադասության համար ազգային բարերար է կալանավորվում, իսկ վարչապետի` Թուրքիա այցի օրը զանգվածային ձերբակալություններ են իրականացվում, որ Էրդողանին ապացուցի, թե ինքը երկրում տիրապետում է իրավիճակին, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանի միջազգային գործընկերների կողմից չի ողջունվել:

Եվրոպական երկրների հայաստանյան դեսպանները բացատրություններ են պահանջել քաղաքական իշխանություններից՝ զգուշացնելով, որ բացահայտ հակաժողովրդավար քայլեր են իրականացվում։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ իշխանությունը երեկ հորինեց այն կեղծ թեզը, թե իբր Եկեղեցին, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետական հեղաշրջում են կազմակերպել, եւ հրապարակեց մի թուղթ, որը կարող է յուրաքանչյուրը սարքել: Ուզում են ներկայացնել, թե իբր քայլերի հաջորդականությունն են կանխել՝ իշխանությունը տապալելու մասով։

Ի դեպ, ուրբաթ օրը բերման ենթարկված, ապա ազատ արձակված անձանցից մեկը մեզ պատմեց, որ իրավապահներն իրեն տարօրինակ հարցեր են տվել, թե ինչով է զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի, եթե Հայաստանում խժդժություններ լինեն, կմասնակցի՞։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում