Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մեծ Բրիտանիան նորից կոչ է արել. ակտիվ պատրաստվել հնարավոր պատերազմի

24 Հունիսի, 2025

default.jpg

Մեծ Բրիտանիան պետք է ակտիվորեն պատրաստվի իր տարածքում պատերազմի հնարավորությանը։ Այս մասին նշված է երկրի կառավարության կողմից հրապարակված Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում։

Փաստաթղթի հրապարակումը նախապես պլանավորված էր, սակայն այն լույս տեսավ Իրանի՝ Մեծ Բրիտանիայի բազաներին հարվածելու սպառնալիքից 48 ժամ անց։ Իրանը նման քայլի էին կոչել ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո։

Փաստաթղթին կից մեկնաբանություններում հեղինակներն անդրադառնում են աշխարհում մեծացող անկայունությանը, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում շարունակվող պատերազմներին։ Նրանք ընդգծում են ՆԱՏՕ-ին պատրաստակամություն ցուցաբերելու ու պաշտպանական նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը։

Այնտեղ նշվում է նաև, որ ինչպես Ռուսաստանի կիբերհարձակումներն ու դիվերսիաները, այնպես էլ «իրանական թշնամական գործունեությունը» արդեն նկատվում են Մեծ Բրիտանիայի տարածքում։ Իսկ այդ երկրների միջուկային հռետորաբանությունն ուղղված է բրիտանական կառավարության քաղաքական որոշումները սահմանափակելուն։

Հեղինակները գրում են. «Շատ տարիների ընթացքում առաջին անգամ մենք ստիպված կլինենք նախապատրաստվել այն հնարավորությանը, որ երկրի տարածքը կարող է ուղղակի սպառնալիքի տակ հայտնվել, ներառյալ ռազմական բախման սցենարը»։

Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը բազմիցս հերքել է ՌԴ-ի կողմից Մեծ Բրիտանիային սպառնալիք ներկայացնելու մասին հայտարարությունները։ Ազգային անվտանգության ռազմավարության հրապարակումից հետո դեսպանությունը դեռևս վերջնական արձագանք չի տվել։