Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանի նախագահ. Իսրայելը ձախողեց իր չարամիտ նպատակները

24 Հունիսի, 2025

5209fc1dd00ca22b2425ea9a239ce571_1750794843.jpeg

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելը ձախողել է իրադրության էսկալացիայի ժամանակ իր միջուկային օբյեկտները խոցելու նպատակը և զգալի կորուստներ կրել։

Իրանական ղեկավարի խոսքով՝ երկրում զոհված քաղաքացիները, այդ թվում կանայք, երեխաներ, գիտնականներ և զինվորականներ, ինչպես նաև ենթակառուցվածքներին հասցված վնասը մեծ հարված են հայրենիքին։ Սակայն Իսրայելի կրած վնասը, ըստ նրա, «անհավանական ու աներևակայելի» էր։ Նա նշել է, որ Իսրայելը չկարողացավ իրականացնել իր պլանները՝ չխոցելով Իրանի միջուկային օբյեկտներն ու չհրահրելով ներքաղաքական անկայունություն։

Փեզեշքիանը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում կոնֆլիկտն անվանել է «պատմական» ու հայտարարել Իսրայելի դեմ «12-օրյա պատերազմի» ավարտի մասին։

Նա ընդգծել է երկրի բնակչության միասնությունն ու պատրաստակամությունը՝ առաջ շարժվելու ու վերականգնելու կենցաղը։