Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Արագածոտնում ընթացքում Hummer-ը բախվել է կովին․ կենդանին սատկել է**

24 Հունիսի, 2025

**Ճանապարհատրանսպորտային պատահար Արագածոտնում. կովը սատկել է**

Ճանապարհատրանսպորտային պատահար Արագածոտնում

Այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 18:40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Արմավիրի մարզի 55-ամյա բնակիչ Վարուժան Գ.-ն իր «Hummer» մակնիշի մեքենայով բախվել է ճանապարհին հայտնված կովին։

Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով կովը սատկել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի և դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։

Տարածքի սահմանազատումն իրականացրել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Մելքոնյանը և Արգիշտի Գալստյանը։

ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։

**Ծանուցում**
Կասկածյալը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։