Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Լոռու մարզում 17-ամյա տղան ու 54-ամյա տղամարդը վիճաբանել են․ տղամարդը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել․ քրեական ոստիկանություն

24 Հունիսի, 2025

0371a163656e80f00114cbb347d60a19_1750787287.webp

Այսօր՝ հունիսի 24-ին, Լոռու մարզի Դարպաս գյուղում սպանություն է տեղի ունեցել։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը տեղեկություն է հասել, որ գյուղում վիճաբանություն է եղել, որն ավարտվել է դանակահարությամբ՝ մեկ վիրավորով։

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի քրեական ոստիկանության ծառայողները՝ քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Նրանց միացել է նաև համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ Կարեն Արզումանյանի ղեկավարությամբ։

Նախքան ոստիկանության ժամանումը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկները տեղափոխել են տղամարդու դի։ Ոստիկանները հաստատել են, որ մահացածը 54-ամյա Աշոտ Ա.-ն է՝ Դարպասի բնակիչ, որի մարմնի վրա նկատվել են հարվածի և սուր կտրող առարկայից ստացված վնասվածքներ։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Քննչական խումբը՝ Էդվարդ Կարապետյանի, Արշակ Կիրակոսյանի և հերթապահ քննիչի գլխավորությամբ, սկսել է քննություն։ Քրեական գործ է հարուցվել «սպանություն» հատկանիշով։

Ոստիկանությունն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Նա 17 տարեկան է, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ լրացուցիչ տվյալներ չեն հրապարակվում։

Դեպքի վայրում աշխատանքներ է կատարել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզի փորձաքրեագետը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով՝ դատարանի վճռով։