Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գիտնականները սինթեզել են քաղցկեղային բջիջները ոչնչացնող նյութ

24 Հունիսի, 2025

2025125321.jpg?8256880841750770667

ՄՈՍԿՎԱ, 24 հունիս – ԱՄՆ-ի Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները սինթեզել են քաղցկեղային բջիջներ ոչնչացնող միացություն՝ արտադրելով այն Aspergillus flavus թունավոր սնկից, որն ապրում է, մասնավորապես, հին դամբարաններում։ Մասնագետները նշում են, որ 1970-ականներին այս սնկի արտադրած թույներն հանգեցրել են լեհական թագավոր Կազիմիր IV-ի դամբարանը բացելիս դրա ազդեցությանը ենթարկված տասը գիտնականների մահվան։

«Հնագույն դամբարանների պեղումների ժամանակ մահվան պատճառ հանդիսացած Aspergillus flavus թունավոր սնկից նոր մոլեկուլային դասի միացություններ առանձնացնելուց հետո՝ հետազոտողները վերափոխել են դրանք և փորձարկել արյան քաղցկեղի բջիջների դեմ։ Արդյունքը։ Քաղցկեղը ոչնչացնող խոստումնալից միացություն», – գրված է համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված հոդվածում։

Նշվում է, որ ստացված միացությունը, որը կոչվում է ասպերիգիմիցին, պատկանում է ռիբոսոմալ սինթեզված և հետտրանսլյացիոն ձևափոխված պեպտիդների (RiPP) դասին։ Այն արտադրվում է բջջային ռիբոսոմի կողմից, այնուհետև փոփոխությունների է ենթարկվում՝ ուժեղացնելու հակաքաղցկեղային հատկությունները։

Միևնույն ժամանակ, գիտնականները եզրակացրել են, որ նույնիսկ առանց փոփոխության ասպերիգիմիցինները արդյունավետ են եղել արյան քաղցկեղի բջիջների դեմ պայքարում։ Փորձերի ժամանակ հետազոտողները պարզել են, որ ստացված միացությունը, հավանաբար, խաթարում է քաղցկեղային բջիջների բաժանման գործընթացը, սակայն հաջողությամբ պայքարում է միայն որոշակի տեսակի քաղցկեղների դեմ։ Հատկապես ընդգծվում է, որ այն չի վնասել լյարդի, կրծքագեղձի և թոքերի քաղցկեղի բջիջները։

Գիտնականների խոսքով՝ դեղամիջոցի մշակման հաջորդ քայլը կլինի կենդանիների վրա փորձարկումները։ Եթե արդյունքները դրական լինեն, մասնագետները կանցնեն կլինիկական փորձարկումների՝ մարդկանց վրա։