Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կրեմլը ողջունում է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը

24 Հունիսի, 2025

e137aa0039df4616b4debe832ea1a5d3_1750763299.jpg

Ռուսաստանը դրական է գնահատում Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը, եթե այն իսկապես կայացել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Ինտերֆաքս» գործակալությանը տված մեկնաբանության մեջ։

«Եթե հրադադարն իրոք հաստատվել է, դա միայն դրական երևույթ է։ Ռուսաստանը հենց սկզբից կոչ է անում հակամարտության կարգավորմանը։ Ուստի այսպիսի քայլը պետք է ողջունել», — նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Իրան-Իսրայել հարաբերությունների վերաբերյալ։

Պեսկովը նշել է, որ Կրեմլը ծանոթ է Իսրայելի վարչապետի գրասենյակի, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին հայտարարություններին։