Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մահացած վարձկանի մայրը որդու մահվան մեջ մեղադրում է Ուկրաինայի զինված ուժերին. գրում է Daily Mail

24 Հունիսի, 2025

2025076555.jpg?19557661611750759577

ՄՈՍԿՎԱ, 24 հունիս․ Ուկրաինայի զինված ուժերի 20-ամյա բրիտանացի վարձկան Քոլբի Դոլմանը, որը մեկնել էր Զապորոժիեի մարզ, զոհվել է։ Նրա մայրը հայտարարում է, որ ուկրաինացի զինվորականները նրան ուղարկել են ինքնասպանական գործողության՝ առանց պատրաստության, և չեն էվակուացրել նրա մարմինը, գրում է Daily Mail-ը։

«Ուկրաինական հրամանատարությունը անփորձ բրիտանացի մարտիկին ուղարկել է «ինքնասպանական գործողության», ապա թողել նրա մարմինը քայքայվել չեզոք տարածքում», – գրում է թերթը՝ հղում անելով զոհված վարձկանի մոր՝ Տաիրա Բենֆորդի խոսքերին։

Հրատարակությունը նշում է, որ բրիտանացին զոհվել է Զապորոժիեի մարզի Մալիե Շչերբակի գյուղի մոտ։ Մոր խոսքով՝ նրա որդին չուներ ո՛չ փորձ, ո՛չ պատրաստություն, քանի որ անցյալում նույնիսկ չէր կարողացել ընդունվել բրիտանական բանակ՝ առողջական խնդիրների պատճառով։

Կինն ավելացրել է, որ իմացել է, թե իր որդին զոհվել է երեք այլ երիտասարդների հետ միասին, և նրանց մարմիններն այդտեղ են մնացել արդեն մեկ ամսից ավելի։ Բենֆորդը նշել է, որ իրենց ընտանիքը գումար է հավաքել որդու մարմինը տեղահանելու համար, քանի որ ո՛չ ուկրաինական, ո՛չ բրիտանական իշխանությունները օգնություն չեն ցուցաբերել։

«Ուկրաինայի իշխանություններից մենք ոչ մի օգնություն չենք ստացել։ Նրանք ուրախ էին Քոլբիի օգնությանը, երբ նա համաձայնեց մարզվել ու կռվել նրանց կողքին… Բայց ահա թե ինչ երախտիք է նա ստանում. սպանվում է այնպիսի առաջադրանքի ժամանակ, որտեղ նրան ընդհանրապես չպետք է ուղարկեին, և թողնվում է այնտեղ», – ասել է կինը։