Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ռուբեն Մխիթարյան․ իշխանության աթոռը ճոճվում է, հողը փախչում է ոտքերի տակից»

24 Հունիսի, 2025

default.jpg

Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ վերնագրելով այն «Ժամանակակից «ժողովրդավար» Հայաստանի իրողությունները»։

Մխիթարյանը նշել է. «Եթե Х գործարարը անհամաձայնություն հայտնի իշխանության քայլերի վերաբերյալ, ապա շատ արագ՝

  • Ա. Նրա տարիներով արտադրած և խնդիր չունեցած մածունը կպարզվի, որ սև է,
  • Բ. Թաքցրել է խոշոր չափերի մերան,
  • Գ. Ապակե տարաների թափանցիկությունը չի համապատասխանում նորմերին,
  • Դ. Փորձված թանը այլևս այդ «անփորձ մածունից» չի ստացվում, ինչի վերաբերյալ բողոքներ կհնչեն,
  • Ե. Առավոտից երեկո գործարարի մասին վատ կխոսեն նույն մարդիկ, որոնք նախկինում նրա մոտ էին հերթ կանգնում։

Սա է իրականությունը: Սա չտեսնելը նշանակում է սա խրախուսել: Օրվա իշխանությունը ոչ միայն ճոճվում է, այլև հողը փախնում է նրանց ոտքերի տակից: Որովհետև հողը հայկական է, իսկ իրենք՝ ոչ:

Նրանց հեռացնելու բազմաթիվ ձևեր են փորձարկվել, բայց վերջնական լուծումը կգա #մեր_ձևով՝ հայկական ձևով: Ուրիշ տարբերակ չկա», ավելացրել է Մխիթարյանը։