Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի հանդուրժի ագրեսիան

23 Հունիսի, 2025

2024976794.jpg?15186417251750711631

Տեհրան, 23 հունիսի – Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ի պատասխան ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածների, հրապարակել է իր հին ելույթի հատվածներ, որտեղ նշել է, որ Իրանը թույլ չի տա իրեն հարձակվել:

«Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել, և միանգամայն հստակ՝ թույլ չենք տա մեզ վրա հարձակվել: Երբեք չենք հնազանդվի, եթե մեզ վրա ագրեսիա է գործադրվում»,- գրված է Խամենեիի հաղորդագրության մեջ:

Այս խոսքերը նա արտասանել էր հունիսի 18-ին, երբ Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածի սպառնալիք կար: Ամերիկացիները հարվածել էին երկրի միջուկային օբյեկտներին հունիսի 22-ի գիշերը:

Հին խոսքերով նոր հրապարակումը նա ուղեկցել է «Հաղթանակի լավ լուր» հեշթեգով՝ այդպես Իրանն անվանել է իր հրթիռային հարվածը Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» ռազմաբազայի վրա:

Հին գրառման տակ նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերի գործողությունները պատասխան էին ԱՄՆ-ի՝ երկրի միջուկային օբյեկտների դեմ հարվածներին: