Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

“Վթար Գեղարքունիքում. «ՎԱԶ 2107»-ի վարորդը բախվել է տրակտորի, վիրավորվել է”

23 Հունիսի, 2025

12e5440f2d9714c4543b6ac9e2b180e5_1750690408.webp

**Ավտովթար Գեղարքունիքում. տրակտորի և մեքենայի բախում**

Հունիսի 23-ին, ժամը 13:45-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 69-րդ կիլոմետրի հատվածում տեղի է ունեցել ավտովթար։

Գեղարքունիքի մարզի 37-ամյա բնակիչ Արթուր Մ․-ն, որը վարում էր «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա, բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «Բելառուս S 82» տրակտորին։ Տրակտորը պատկանում էր Գեղարքունիքի մարզի 57-ամյա բնակիչ Գագիկ Գ․-ին։

Վթարի հետևանքով երկու վարորդներն էլ մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։

Տեղում աշխատել են փրկարարներ, ոստիկանություն և քննչական մարմիններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

**Ծանուցում.**
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։