Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Հայաստանի ու Վրաստանի ՆԳՆ–ների փոխհարաբերությունները կայուն են ու զարգանում. Սարգսյանն ընդունել է Գալաձեին**

23 Հունիսի, 2025

default.jpg

Հունիսի 23-ին Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնապես դիմավորել է գործընկերոջը։

Երկու երկրների ներքին գործերի ղեկավարները ծաղիկներ են դրել հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։

Արարողությունից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպում։ Արփինե Սարգսյանը շնորհավորել է Գելա Գալաձեին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն։

Հայաստանի ՆԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը՝ նշելով, որ Գալաձեի այցը կնպաստի գործընկերության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ոստիկանության, Փրկարար ծառայության և Միգրացիայի բարեփոխումները, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացը։

Նախարար Սարգսյանը նշել է, որ Հայաստանը օգտվում է Վրաստանի փորձից, ինչպես նաև անդրադարձել է հանցավորության դեմ պայքարում համատեղ աշխատանքին, մասնավորապես՝ թմրաշրջանառության դեմ պայքարին։

Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ սա իր առաջին պաշտոնական այցն է նոր կարգավիճակում։

Նա հաստատել է երկու երկրների միջև երկարամյա համագործակցությունը և խոստացել աջակցել Հայաստանի ՆԳ նախարարությանը։ Գալաձեն նաև ներկայացրել է Վրաստանում իրականացվող բարեփոխումները՝ բարձր գնահատելով Հայաստանի փորձը կրթական ոլորտում։

Կողմերը պայմանավորվել են ստորագրել փոխըմբռնման հուշագրեր և ամրապնդել օպերատիվ կապը՝ արդյունավետ հակազդելու անդրազգային հանցավորությանը։

Գելա Գալաձեն Արփինե Սարգսյանին հրավիրել է Թբիլիսի։ Հայաստանի ՆԳ նախարարը ընդունել է հրավերը՝ նշելով, որ պատասխան այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Ընդլայնված հանդիպումից հետո երկու երկրների ՆԳ նախարարները շարունակել են բանակցությունները երկկողմ ձևաչափով։