Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Աբխազիայում պաշտոնյային ազատել են աշխատանքից՝ ռուսներին վերաբերող արտահայտությունների պատճառով

23 Հունիսի, 2025

2024906896.jpg?20249058131750690120

ՄՈՍԿՎԱ, 23 հունիս — Աբխազիայում պաշտոնից ազատվել է պաշտոնյա Քրիստինա Լակերբայան՝ ռուս զբոսաշրջիկների մասին իր արտահայտությունից հետո։ Այդ մասին տեղեկացրել է հանրապետության նախագահ Բադրի Գունբայի մամուլի ծառայությունը։

«Տուրիզմի նախարար Աստամուր Լոգուան տեղեկացրել է պետության ղեկավարին, որ տուրիզմի նախարարության թույլտվությունների տրամադրման և ստացման բաժնի պետ Լակերբայան, որն անընդունելի արտահայտություն է արել՝ հասարակության մեծ մասի բողոքն առաջացնելով, ազատվել է իր պաշտոնից», — նշված է հաղորդագրության մեջ։

Գունբան ընդգծել է, որ ինքը, ինչպես և Աբխազիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը, զայրացած է երկիր այցելող հյուրերի հասցեին նման արտահայտություններից։

Լակերբայան հունիսի 20-ին Աբխազիայում տուրիզմի ոլորտի խնդիրներին նվիրված կլոր սեղանի քննարկման ժամանակ բողոքել էր, որ ռուս զբոսաշրջիկները, ըստ իր ասելու, քիչ են ծախսում։