Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իսրայելի ԿԱցը հայտարարել է Իրանի կառավարական թիրախների վրա հարձակման մասին

23 Հունիսի, 2025

0b377684613bc108a6b0fc34e4bf8ae0_1750684064.jpg

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական թիրախների դեմ «աննախադեպ ուժով» հարվածներ է հասցնում։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իմ և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգներով ԻՊԲ-ն այժմ գրոհում է Թեհրանի սրտում գտնվող ռեժիմի թիրախների և կառավարական ռեպրեսիվ մարմինների վրա՝ աննախադեպ ուժով», — գրել է Կացը սոցիալական ցանցում։

Նրա խոսքով, հարվածներ են հասցվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կամավորական ջոկատին, Էվին բանտին, որտեղ, ըստ նրա, պահվում են քաղբանտարկյալներ, ինչպես նաև ԻՀՊԿ-ի անվտանգության կենտրոնակայանին և այլ օբյեկտների։

Կացը նշել է, որ Իսրայելի հարվածները Իրանի թիրախների վրա «կշարունակվեն լիարժեք ուժով» մինչև պատերազմական բոլոր նպատակների իրականացումը։