Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցու պայթյունում զոհված և վիրավորված հայեր չկան»

23 Հունիսի, 2025

c902b497eb972281fb5b4e206db38ee6_1750673468.png

Հունիսի 22-ին Դամասկոսի հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան։ Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթը՝ հղում անելով «Արմենպրես»-ին։

Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանը դատապարտել է եկեղեցում կատարված ահաբեկչությունը, որը կիրակնօրյա աղոթքի ժամանակ խլել է բազմաթիվ կյանքեր և վիրավորել տասնյակ մարդկանց։

«Այս նողկալի հարձակումը, ուղղված հավատացյալների դեմ, ցույց է տալիս ահաբեկչության դեմքը, որն անտարբեր է համայնքների և եկեղեցիների նկատմամբ ու նպատակ ունի խաթարել Սիրիայում տարիներ շարունակ գոյություն ունեցող խաղաղությունը», — նշված է թեմի հայտարարության մեջ։

Բերիո թեմի առաջնորդ Մակար Սրբ. Արք. Աշգարյանի անունից հայտարարության մեջ արտահայտվել է ցավակցություն զոհվածների ընտանիքներին, մաղթվել է արագ ապաքինում վիրավորներին և աղոթք հղվել՝ Սիրիան ու նրա ժողովուրդը չարիքներից պաշտպանելու համար։

Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Դամասկոսի Դուեյլաա շրջանում գտնվող եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, իսկ վիրավորվել է 59 մարդ։ Հարձակումը տեղի է ունեցել երեկոյան պատարագի ժամանակ։

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ հարձակման հետևում կանգնած է «Իսլամական պետությունը»։ Նախարարության խոսնակ Նուր ադ-Դին ալ-Բաբան նշել է, որ մահապարտ-ահաբեկիչը մտել է եկեղեցի, կրակ բացել և պայթեցրել է իրեն։