Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

“Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչություն․ 22 զոհ, 59 վիրավոր”

23 Հունիսի, 2025

a550a51a931ced9aca545634a9eb610c_1750661919.webp

Սիրիայի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ հունիսի 22-ին Դամասկոսի Դուեյլաա շրջանում գտնվող հույն ուղղափառ Մար Էլիաս եկեղեցու վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի։ Վիրավորվել է 59 մարդ։

Նախարարությունը նշել է, որ բոլոր վիրավորներն անհապաղ տեղափոխվել են հիվանդանոցներ՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար։

Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբը հայտարարել է, որ սկսվել է հետաքննությունը։ Նա ընդգծել է, որ «այդպիսի հանցագործությունները չեն կարող խաթարել սիրիացիների միասնությունը»։

Ներքին գործերի նախարարությունը նախնական տվյալներով հաստատել է, որ հարձակման կազմակերպմանը մասնակցել է «Իսլամական պետությունը»։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նուր ադ-Դին ալ-Բաբան հայտնել է, որ մահապարտ ահաբեկիչը մուտք է գործել եկեղեցի, կրակ բացել և ապա պայթեցրել է իրեն։