Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՌԴ ԱԴԾ-ն Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը, գողացված ադամանդներ մատակարարած խմբին ձերբակալել է

23 Հունիսի, 2025

4d314917b8833f68bebde6bf93c50486_1750664221.png

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է «Ալռոսա» ընկերությունից ադամանդներ գողացած խմբին, որոնք հետագայում մատակարարվել են Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԴԾ-ն։

Ըստ ԱԴԾ-ի տվյալների, գողացված ադամանդները Հայաստան են ներմուծվել «ԱԴԻԴ Դայմոնդ» ՍՊԸ-ի միջոցով, որի շահառուներից մեկը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։

ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ կանխվել է հանցավոր խմբի գործունեությունը, որը համակարգված կերպով յուրացրել է ադամանդներ՝ դրանք հետագայում Հայաստանում ապօրինի վաճառելու և մաքսանենգության նպատակով։

Ձերբակալվածների թվում են «Ալռոսա» ընկերության աշխատակից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշենկովը, ինչպես նաև մաքսանենգներ Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը։