Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ավստրալիան աջակցել է ԱՄՆ-ի հարվածներին Իրանի դեմ

23 Հունիսի, 2025

ՄՈՍԿՎԱ, 23 հունիսի — Ավստրալիան աջակցում է ԱՄՆ-ի հարվածներին Իրանի դեմ, սակայն միաժամանակ պնդում է, որ անհրաժեշտ է երկխոսություն՝ տարածաշրջանում հետագա լարվածությունը կանխելու համար: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը:

«Աշխարհը վաղուց է համաձայնել, որ Իրանը չպետք է միջուկային զենք ձեռք բերի, և մենք աջակցում ենք այն գործողություններին, որոնք կարող են կանխել դա»,— ասել է վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները ԱՄՆ-ի միակողմանի որոշումն էր, և Քանբերան նախապես տեղեկացված չէր Վաշինգտոնի ծրագրերի մասին:

«Մենք չենք ցանկանում լարվածության և լայնամասշտաբ պատերազմի: Մենք շարունակում ենք կոչ անել երկխոսության և դիվանագիտության: Մենք կոչ ենք անում Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ, հրաժարվել ցանկացած միջուկային ծրագրից և ձեռնպահ մնալ հետագա գործողություններից, որոնք կարող են անկայունացնել տարածաշրջանը»,— ընդգծել է Ալբանեզը:

ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նատանզում, Ֆորդոյում և Իսֆահանում: Վաշինգտոնի խոսքով՝ հարձակումը նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ զգալիորեն թուլացնելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», հակառակ դեպքում Իրանին սպասվում են ավելի լուրջ հետևանքներ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Իրանի կողմից «վանդալական և հանցագործ» անվանված հարձակումներից հետո, նշել է, որ ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, սակայն «այս դեպքում դա չի աշխատում»: Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ-ն է դավաճանել դիվանագիտությանը: Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ իր անվտանգությունն ու երկրի շահերը պաշտպանելու համար:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ երկրի միջուկային արդյունաբերության զարգացումը չի դադարեցվի:

ԱՄՆ-ի հարձակումը բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ԱՄՆ-ի հարվածները անվանել է տարածաշրջանում վտանգավոր լարման աճ և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

Ռուսաստանը կտրուկ դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին՝ դրանք համարելով միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության և Անվտանգության խորհրդի բանաձևերի կոպիտ խախտում: Մոսկվան ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից (ՄԱԳԱԹԷ) սպասում է իրադարձություններին արժանապատիվ արձագանքի: