Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 753-ի

2 Դեկտեմբերի, 2025

2059137599_0_0_3072_1728_1280x0_80_0_0_2b2b50622e103b4bb772e35ccc072d18.jpg.webp

Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 753-ի, 526 մարդու որոնումները շարունակվում են, իսկ մեկ միլիոնից ավելի մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, հայտնում են Ինդոնեզիայի իշխանությունները։

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում տեղացած ուժեղ անձրևների պատճառով ջրհեղեղներ և սողանքներ են տեղի ունեցել։ Իշխանությունները նախկինում հայտնել էին աղետի հետևանքով 686 մահվան դեպքի մասին։

«Աղետի հետևանքների ամփոփում. զոհվել է 753 մարդ, անհետ կորել է 526 մարդ, վիրավորվել է 2600 մարդ»,-հայտնել է Ինդոնեզիայի ազգային աղետների կառավարման գործակալությունը:

%post_link%