Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

1 Դեկտեմբերի, 2025

589730127_843102485352522_2153273222353081973_n.jpg

Նոյեմբերի 30-ին, ժամը 21։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, բախվել են «Lada» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

%post_link%