Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

28 Նոյեմբերի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ընդդիմադիր դաշտում միսկրծոցին նոր թափ է հավաքում, ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է, ամեն երեքշաբթի նախատեսված վարչության նիստերին ՔՊ-ականների քննարկման առանցքային թեման գալիք ընտրություններն են, ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։

Շաբաթներ առաջ ձեւավորվել է ՔՊ նախընտրական շտաբը, Փաշինյանը թիմին հանձնարարել է՝ մինչեւ տարեվերջ նախընտրական կարգախոս ընտրել, որը տարեսկզբից պետք է սկսեն շրջանառել։ Վարչության անդամները պետք է կարգախոսների տարբերակների գրավոր առաջարկներ ներկայացնեն, որոնք կլինեն անխոցելի եւ աշխատող։

Ի դեպ, ՔՊ ակտիվի կարծիքով, շտաբում ամենաբարդ եւ պատասխանատու գործը Վահագն Ալեքսանյանինն է, անգամ կատակում են, թե նրանից են կախված ՔՊ-ի հաջողություններն ու անհաջողությունները։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանն ընտրվել է շտաբի պետի՝ քարոզչության գծով տեղակալ, որը, պատկերավոր ասած, համակարգելու է ոչ միայն ՔՊ-ի քարոզչական բլոկը, այլեւ մեդիատեռոր է իրականացնելու քաղաքական հակառակորդների դեմ։

Ինքը՝ Ալեքսանյանը, գրեթե ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան լայվ է մտնում եւ ՔՊ-ի քարոզչությունն է իրականացնում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում