Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մամիկոնյանց փողոցում բախվել են «Changan»-ը և «Nissan Rogue»-ը, այնուհետև «Changan»-ը բախվել է կայանված «BMW»-ին․ կա վիրավոր

27 Նոյեմբերի, 2025

2ccf66f776bdd4f757b1f78b7e1925ea_1764253734.webp

Նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում, թիվ 58 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Էրիկ Մ․-ի վարած «Changan» մակնիշի և 22-ամյա Գոռ Խ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Changan»-ը այնուհետև բախվել է կայանված վիճակում գտնվող 28-ամյա Արմեն Ս․-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Changan»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 20-ամյա Մերի Կ․-ն տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

%post_link%