Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ

25 Նոյեմբերի, 2025

587822459_839005902428847_4868926876502754013_n.jpg

Նոյեմբերի 25-ին, ժամը 11։48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փողոցի մի քանի հարակիցտների տանիքներում։

Հայտարարել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:57-ին, մարվել՝ 14:51-ին: Այրվել են Տերյան փողոցի 4 հարակից  տների տանիքները (մոտ 500 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1 ջրատար։

%post_link%