Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած

25 Նոյեմբերի, 2025

586362012_838877262441711_8039404527648969268_n.jpg

Նոյեմբերի 25-ին, ժամը 09։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Պտղնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Subaro» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։

Փրկարարները հոսանքազրկել են «Subaro» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մյուս ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

%post_link%