Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Լճաշեն գյուղի տներից մեկին կից խորդանոցում և հարակից տարածքում առաջացած հրդեհը մարվել է

24 Նոյեմբերի, 2025

994ea994fe0de57e341aea4c3298bc58_1764003816.webp

Նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային  կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի 1-ին փողոցում անասնագոմ է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Սևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են տանը կից խորդանոցում և դրան հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։

%post_link%