Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ճամբարակ-Թթուջուր հատվածում այրվում է խոտածածկ տարածք․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը

22 Նոյեմբերի, 2025

65.jpg

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։

Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի և Տավուշի ստորաբաժանումներից մարտական 5 հաշվարկ, 4 օպերատիվ խմբեր։

Նախնական տվյալներով այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։

Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 90 փրկարարական ծառայող։

Դեպքի մասին մամուլում շրջանառվում են տարբեր ոչ հավաստի տեղեկություններ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

%post_link%