Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նոր Գեղիում բախվել են «Kia»-ն և թիվ 43 երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել»-ը. կա տուժած

20 Նոյեմբերի, 2025

a9412078c40ccc41c73e75351b94ef7b_1763648887-e1763649570629.webp

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Նոր Գեղիում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Նվեր Խ․-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ավետիկ Ս․-ի վարած, թիվ 43 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը և էլեկտրական հաշվիչ սարքերի տուփին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ավետիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ տեղեկությունների՝ «ԳԱԶել»-ը սպասարկում է Աբովյան-Նոր Գեղի թիվ 43 երթուղին։

%post_link%