Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հրահանգել են՝ անցնել նախընտրական ռեժիմի. ներողամիտ կլինեն վարորդների խախտումների նկատմամբ

19 Նոյեմբերի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններից տեղեկություններ ստացանք, որ կառավարությունից հրահանգել են՝ անցնել նախընտրական ռեժիմի: Այսինքն, փափուկ մարտավարություն կիրառել քաղաքացիների նկատմամբ՝ կլինի հարկային քաղաքականության ոլորտում, տույժ-տուգանքների վճարման եւ այլ վարչարարությունների գծով։

ՆԳՆ մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ պարեկներին էլ է ասվել, որ հնարավորինս ներողամիտ լինեն վարորդների խախտումների նկատմամբ եւ տուգանեն խիստ անհրաժեշտ եւ ակնառու դեպքերում, որպեսզի ընտրությունների նախաշեմին սոցիալական դժգոհությունները չաճեն, քանի որ քաղաքացիներից շատերն իրենց կարող են ներել Արցախի հանձնումը, բայց մեծ տուգանքների պատճառով կարող են դառնալ իրենց թշնամին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում