Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում «Howo» բեռնատարը մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

18 Նոյեմբերի, 2025

9264db662f5e028e5273b6a95343218c_1763463385-e1763468428255.webp

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում «Howo» մակիշի բեռնատարը Նոր Նորք վարչական շրջանում՝ Սամվել Սաֆարյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 73-ամյա Մելանյա Մ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայի տակից դուրս է բերել վրաերթի ենթարկվածին, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիոգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ տուժածը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցել է չթույլատրելի հատվածով, մինչդեռ վրաերթի վայրից 10 մետր այն կողմ կա հետիոտնային անցում, որը նաև գծանշված է:

%post_link%